17:28 20.02.2025
Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին:
Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։
«Հարգելի՛ ուսանողներ, Ձմեռային դպրոցի առաջին ծրագրի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ՄԱԶԾ գործընկերների հետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի գաղափարը համատեղ կյանքի կոչելու համար:
Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ. ուսանողները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։
Ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է նաև շրջայց:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Ձմեռային դպրոցի շրջանակներում առաջիկա օրերի հագեցած ծրագիրը, որը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Ձմեռային դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:16 21.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբ20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է20:13 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել էՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...
19:55 21.02.2025
2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետովՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...
19:50 21.02.2025
Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...
19:45 21.02.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ: «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի […] ...
19:37 21.02.2025
Կանադան օվերթայմում հաղթեց ԱՄՆ-ին և նվաճեց չեմպիոնի կոչումը. 4 NationsՀոկեյի 4 Nations մրցաշարի եզրափակչում Կանադայի հավաքականն օվերթայմում 3-2 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին: Մրցաշարի լավագույն հոկեյիստ է ճանաչվել NHL-ի այս մրցաշրջանի ամենաարդյունավետ հոկեյիստ Նեյթան Մաքկինոնը, որը 4 խաղում նետել է 4 տափօղակ: ...