15:26 20.02.2025
Որոշմամբ նախատեսվում է՝ որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ Որոշմամբ սահմանվող թվով 21 համայնքներում, իսկ 2025 թվականին հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն ելնելով փորձարկման արդյունքներից: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն: Վերոհիշյալ համայնքներում տեղադրվել և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը, որում ներառված են մասնակցային բյուջետավորման հետ կապված գործիքները և իրականացված են նաև այդ համայնքների բնակչության նույնականացման համար այլ համակարգերի հետ ինտեգրումներ:
Միաժամանակ, հիմք ընդունելով 2024 թվականի փորձարկման արդյունքները, առաջարկվում է որոշ լավարկումներ իրականացնել նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի համապատասխան ընթացակարգերում: Մասնավորապես՝ամրագրվել է համայնքներում ձևավորվող հանձնաժողովների այն լիազորությունը համաձայն որի հանձնաժողովի որոշմամբ բնակիչների կողմից ներկայացված նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:
Հստակեցվել է նաև համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացման համար պահանջվող սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջանակը՝ ներառելով նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Սահմանվել է, որ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում յուրաքանչյուր ամսվա պարբերականությամբ, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման իրազեկման և հանրային հսկողության նպատակով նախատեսում է մասնակցելու հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվական գործունեություն իրականացնող անձանց կամ վերջիններիս ներկայացուցիչների համար:
Վերոհիշյալ կարգավորումները հնարավորություն կտան կառավարությանը շարունակել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործընթացը՝ խթանելով հանրային մասնակցության և տեղական մակարդակում որոշումների կայացման արդյունավետությունը: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ ՀՀ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ ըստ առանձին համայնքների սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների տարածման խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնելով բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությունը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։
Արձագանքելով՝ վարչապետը նշել է.
«Մենք համայնքներում ծրագրեր իրականացնելու մի քանի մեխանիզմներ ունենք: Դրանցից ամենահայտնին սուբվենցիոն մեխանիզմն է, երբ համայնքը Կառավարության հետ որոշակի ծրագիր է հաստատում և իրականացնում: Մյուս ծրագրերը համայնքի՝ հենց իրենց բյուջեներով, իրենց բյուջետային գործընթացների շրջանակներում իրականացվող ծրագիրն է: Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա»:
Այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախորդ տարվա ծրագիրը մոնիտորինգ արվե՞լ է՝ այն իմաստով, որ հանրությունը որքանով է տեղեկացված, որ նման հնարավորություն ունի և ինչպես են իրականացվել նախորդ տարվա ծրագրերը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ սա անկյունաքարային հարց է և համայնքային հանդիպումներ են տեղի ունեցել, համայնքի բնակիչներին մանրամասն տեղեկացվել է, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացվի: Վահե Հովհաննիսյանի խոսքով, համակարգը դեռ կատարյալ չէ, քանի որ առաջին անգամ անցած տարի է պիլոտային կարգով իրականացվել և պետք է շարունակաբար հղկվի և քաղաքացիներին ներգրավվածությունն ապահովվի:
«Նաև նշեմ, որ բացի նրանից, որ քաղաքացիները, համայնքի բնակիչները ներկայացնում են ծրագրեր, նաև համայնքի բնակիչներն էլ քվեարկում են այդ ծրագրերի համար, այսինքն՝ ավագանին չի որոշում, համայնքի ղեկավարը չի որոշում, մենք չենք որոշում, համայնքի բնակիչներն են որոշում, թե որ ծրագիրն է ավելի լավ իրենց համայնքի համար»,–ասել է Ֆինանսների նախարարը:
Վարչապետը ևս մեկ անգամ թվարկել է այն համայնքները (Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Մասիս, Արաքս, Արմավիր, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Ախուրյան, Գյումրի, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Դիլիջան), որոնց Կառավարության կողմից 1 մլրդ դրամ և համայնքների կողմից 200 մլն դրամ է հատկացվում, որպեսզի այդ համայնքների բնակիչները հանդես գան նախաձեռնությամբ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում:
Համակարգի արդյունավետ գործարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային կոմունիկացիան: Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին աուդիտի ենթարկել համայնքի բնակիչների կողմից ծրագրերի ներկայացման ընթացակարգը և ներկայացնել արդյունքները:
Որոշման շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ծրագիրը կարևորվել է նաև որպես առաջնորդության ձևավորման ինստիտուտ, ընդգծվել է աշակերտների և ուսանողների ներգրավվածության ապահովման կարևորությունը:
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է 2018թ-ից ի վեր համայնքային բյուջեների աճին և նշել.
«Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների աճի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում, բացի պետական բյուջեից, կան նաև համայնքային բյուջեներ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2018թ. ի վեր Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներում: Ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում: Այսինքն՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել է, աճը կազմել է 106 տոկոս, բացարձակ թվով համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»:
Վարչապետը նաև ներկայացրել է, որ 2018-2024թթ. արդյունքներով սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրվել է 113 մլրդ 722 մլն դրամ:
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել էՀայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...
20:16 21.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբՓետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով […] ...
20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել էՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...
19:55 21.02.2025
2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետովՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...
19:50 21.02.2025
Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...