Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-ում միշտ եղել է ներքին գործընթաց․ Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-ում միշտ եղել է ներքին գործընթաց․ Արմեն Գրիգորյան

14:08 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց և չի կարող որևէ առնչություն ունենալ արտաքին գործընթացների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։ «Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից։

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ժողովրդին հղած ուղերձում խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծ թեզը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հերքել են Ադրբեջանից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

20:32 21.02.2025

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...

«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է

20:23 21.02.2025

«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է

Հայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբ

20:16 21.02.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ […] ...

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

20:10 21.02.2025

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...

SHANTNEWS

20:00 21.02.2025

SHANTNEWS

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

19:55 21.02.2025

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...

BACK_TO_TOP