Բյուջեի վերաբաշխմամբ կապահովվեն կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Բյուջեի վերաբաշխմամբ կապահովվեն կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքները

13:47 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով: Նախագծի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման համար»։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտված է: Ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճի, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման, ինչպես նաև 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև 13 օբյկետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների վճարման համար անհրաժեշտ է կատարել վերոնշյալ հատկացումը:

Նախագծով կատարվում է նաև միջեռամսյակային վերաբաշխում որոշ ծրագրերի համար, մասնավորապես՝ դպրոցական լաբորատոր սարքերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով: «Դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաների ապահովումը ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից է, և նախորդ տարի 541 դպրոցի լաբորատորիա է հատկացվել: Այս վերաբաշխմամբ որոշակի վերջնական վճարումներն են իրականացվելու»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Կարևորելով հարցի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերաբաշխման համար նախատեսված օբյեկտների ցանկը՝ ըստ ավարտված կամ ընթացիկ աշխատանքների: Կարևորվել է նաև մանկապարտեզների և դպրոցների գույքի ձեռքբերման ընթացակարգը պետական քաղաքականության հստակեցման համատեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

20:13 21.02.2025

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...

SHANTNEWS

20:00 21.02.2025

SHANTNEWS

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

19:55 21.02.2025

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

19:50 21.02.2025

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

19:45 21.02.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ: «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի […] ...

Կանադան օվերթայմում հաղթեց ԱՄՆ-ին և նվաճեց չեմպիոնի կոչումը. 4 Nations

19:37 21.02.2025

Կանադան օվերթայմում հաղթեց ԱՄՆ-ին և նվաճեց չեմպիոնի կոչումը. 4 Nations

Հոկեյի 4 Nations մրցաշարի եզրափակչում Կանադայի հավաքականն օվերթայմում 3-2 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին: Մրցաշարի լավագույն հոկեյիստ է ճանաչվել NHL-ի այս մրցաշրջանի ամենաարդյունավետ հոկեյիստ Նեյթան Մաքկինոնը, որը 4 խաղում նետել է 4 տափօղակ:   ...

BACK_TO_TOP