Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
-0.91 oC

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ

02:58 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանական «Ռեալը» փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Ռեալի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (4-րդ, 33-րդ և 61-րդ րոպեներին): Խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ է խփել Նիկո Գոնսալեսը (90+2):

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ռեալի»՝ 3-2 հաշվով հաղթանակով։

1/8 եզրափակիչում մադրիդցիները կհանդիպեն կամ «Ատլետիկոյի», կամ «Բայերի» հետ։ Վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 4-5-ին, պատասխան խաղերը՝ մարտի 11-12-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

15:13 21.02.2025

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […] ...

Ալկարասի անակնկալ պարտությունը. Դոհա

15:05 21.02.2025

Ալկարասի անակնկալ պարտությունը. Դոհա

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ: ...

SHANTNEWS

15:00 21.02.2025

SHANTNEWS

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

14:50 21.02.2025

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային […] ...

Մալաթիայի ոստիկանները մեքենայի կողային հայելու գողության դեպք են բացահայտել

14:42 21.02.2025

Մալաթիայի ոստիկանները մեքենայի կողային հայելու գողության դեպք են բացահայտել

Փետրվարի 20-ի կեսօրին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 45-ամյա տղամարդը հայտնել էր, որ գողացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 47-ամյա տղամարդը։ Նա […] ...

Ֆինանսների նախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը ստորագրել են համագործակցության հուշագիր

14:38 21.02.2025

Ֆինանսների նախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված է տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառներում մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ձևավորմանը: Նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել համալսարանի […] ...

BACK_TO_TOP