19:42 19.02.2025
Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից, նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին պետք է ձգտեն և հասնեն մյուս քրեակատարողական հիմնարկները։
«Ինչպես գիտենք, այստեղ անազատության մեջ գտնվողները յուրահատուկ են, քանի որ կանայք են և անչափահասներ, և այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է բարեկարգվի հենց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը»,- ընդգծել է նախարարը։
Խոսելով նորոգված վարչական շենքից՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է պետական ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմանների անհրաժեշտությունը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում միջոցներ կստեղծվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում ապահովելու «Աբովյան» ՔԿՀ-ի չափանիշները։
Միջոցառման հյուր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է անազատության մեջ պահվող անձանց իրավունքների իրացումը՝ շեշտադրելով հատկապես պատշաճ բժշկական ծառայության կարևորությունը։
Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է գործընկերներին՝ ծառայությունը բարեկարգ պայմաններում իրականացնելու հնարավորության առթիվ և շնորհակալություն հայտնել կատարված հսկայածավալ աշխատանքի համար։
Արդարադատության նախարարը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ շրջայց է իրականացրել «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված հատվածներում, զրուցել ազատազրկվածների հետ։ Սրբուհի Գալյանն այցելել է նաև հիմնարկի չգործող կեցավայր, որը հետագայում ենթակա է նորոգման։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներով։
14:00 21.02.2025
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...
13:53 21.02.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...
13:45 21.02.2025
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկաՄայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...
13:38 21.02.2025
Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀԱյն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...
13:30 21.02.2025
Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմումՀայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»: ...
13:23 21.02.2025
Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...