Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

18:55 19.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:

«Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական և հարազատ: Գիրք նվիրելու օրն արդեն դուրս է եկել կոնկրետ խմբերի, միջոցառումների շրջանակից և դարձել հանրային վարքականոն: Մարդիկ այս օրը միմյանց գիրք են նվիրում, խոսում գրքի մասին,- ասել է նախարարը և հավելել,- ընթերցանությունը խրախուսելու նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվել է Մայրենիի օլիմպիադա: Եվ դուք Ընթերցանության օլիմպիադայի առաջին մասնակիցներն ու հաղթողներն եք, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»:

Նախարարը կարևորել է աշակերտների նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ մասնակցելու օլիմպիադային.

«Մասնակցելով օլիմպիադային՝ դուք արդեն իսկ փաստել եք, որ կարևորում եք գիրքը և ընթերցանությունը: Սա նաև դպրոցներում ուսուցիչների կողմից իրականացվող աշխատանքի արդյունքն է, որը, վստահ եմ, կարևորել են նաև ընտանիքներում՝ ծնողներն ու հարազատները: Հայաստանի ազգային գրադարան այսօրվա այցը ձեր կապը գրքի հետ դարձնելու է շատ ամուր, որովհետև դուք մեր երկրի այն կարևոր վայրում եք, որտեղ գրքի տունն է: Սա մի փորձառություն է, որն ամբողջ կյանքում տանելու եք սիրով և հպարտությամբ»:

Ընդգծելով կարդալու կարևորությունը սովորելու գործընթացում՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաների կրթական արդյունքների վերլուծության ընթացքում ընթերցանության պակասն առանցքային խնդիր է դիտարկվում: Նրա խոսքով՝ անկախ տեքստի բովանդակությունից ու բնագավառից՝ էական նշանակություն ունեն կարդացածը հասկանալն ու վերլուծելը: Կոչ անելով երեխաներին հաճախ կարդալ ու տարածել սեփական օրինակը՝ ընկերներին վարակելով ընթերցասիրությամբ՝ նախարարը նշել է.

«Երբ կարդալը դառնում է սովորություն, հասկանում ես, որ առանց գրքի ամենօրյա ներկայության՝ այլևս չես կարող ապրել»:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում՝ ինչի մասին էր այն, ինչ հասկացան երեխաները: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են սիրում կարդալ աշակերտները, որն է նրանց ամենասիրելի գիրքը, ինչ են կարդում այս պահին և այլն: Ի պատասխան հարցերի՝ աշակերտները պատմել են իրենց սիրելի գրքերի մասին, մեկնաբանել դրանց իմաստը՝ ներկայացնելով այն գրքերը, որոնցից առավել տպավորվել են:

Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ վարել է քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

14:09 21.02.2025

Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։ ...

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

14:00 21.02.2025

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

13:53 21.02.2025

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են.  ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

13:45 21.02.2025

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

13:38 21.02.2025

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

13:30 21.02.2025

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:     ...

BACK_TO_TOP