17:25 19.02.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը:
Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ-ի գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները:
«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող:
Նա կարեւորել է ինտենսիվ ներդրումները կրթական եւ գիտական ոլորտներում՝ արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:
Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է գիտության, կրթության եւ արդյունաբերության համագործակցութունը խթանելու անհրաժեշտությունը՝ այս փուլում կարեւորելով պետական ռազմավարական զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում առաջնահերթ հինգ՝ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ եւ բիոտեխնոլոգիա ուղղություններով աշխատանք է տարվում՝ մշակելու եւ Կառավարությանը ներկայացնելու պետական զարգացման ծրագրեր, որոնք հասցեագրված կլինեն կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղություններով թռիչքային զարգացմանն ուղղված ծրագրերին:
Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել միությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել պետության եւ ասոցիացիայի փոխհամագործակցությանը:
14:09 21.02.2025
Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համարՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։ ...
14:00 21.02.2025
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...
13:53 21.02.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...
13:45 21.02.2025
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկաՄայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...
13:38 21.02.2025
Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀԱյն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...
13:30 21.02.2025
Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմումՀայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»: ...