«ԲԿՄԱ» – «Արսենալ». լոնդոնցիները պետք է փորձեն կիսաեզրափակիչ դուրս գալ առանց Մխիթարյանի օգնության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«ԲԿՄԱ» – «Արսենալ». լոնդոնցիները պետք է փորձեն կիսաեզրափակիչ դուրս գալ առանց Մխիթարյանի օգնության

17:30 10.04.2018

ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել էր Մոսկվայի «ԲԿՄԱ»-ին:

Մինչ առաջին խաղը, բուքմեյքերները կիսաեզրափակիչ դուրս գալու բացահայտ ֆավորիտ համարում էին անգլիական ակումբին. լոնդոնցիների՝ հաջորդ փուլ դուրս գալու համար առաջարկվում էր 1.2 գործակից: Խոշոր հաշվով տնային հաղթանակից հետո բուքմեյքերական ընկերություններն արդեն խաղադրույք չեն ընդունում «Զինագործներ»-ի հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մոսկվայում կայանալիք խաղում նույնպես ֆավորիտ են համարվում լոնդոնցիները, բայց ի տարբերություն առաջին խաղի՝ նրանց հաղթանակի  գործակիցն աճել է՝ 1.2-ից դառնալով 1.98: «Բանակայինների» հաղթանակի համար սահմանվել է 3.75 գործակից, ոչ-ոքին՝ 3.55:

Բուքմեյքերները խաղադրույքներ են առաջարկում նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների համար: «Արսենալ»-ի կազմում գոլ խփելու  ամենահավանական թեկնածուն Ալեքսանդր Լակազետն է 2.0 գործակցով: Ռուսական ակումբի կազմում գոլի հեղինակ դառնալու համար ամենացածր գործակիցը ստացել են Վիտինյոն և Պոնտուս Վերնբլումը՝ նրանց գոլ խփելու համար սամանվել է 2.9 գործակից:

 «ԲԿՄԱ»-ի հետ առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը: Եթե «Զինագործներ»-ը կարողանան անցնել հաջորդ փուլ, ըստ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նախանշած ժամկետների, հնարավոր է, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել կիսաեզրափակիչ պատասխան խաղին:

«Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «ԲԿՄԱ» – «Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա այս հինգշաբթի՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումն ուղիղ եթերում կհեռարձակվի «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP