Զելենսկին ասել է, որ չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

Զելենսկին ասել է, որ չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը

15:10 19.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ցանկանում կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։

Ավելի վաղ Թրամփը մամուլի ասուլիսում հիասթափություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ բանակցելու և իր գրեթե ողջ տարածքը պահպանելու հնարավորությունը, իսկ այժմ դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվում է առանց իր մասնակցության:

«Ես կցանկանայի, որ պարոն (ԱՄՆ նախագահ Դոնալդ – խմբ.) Թրամփն ավելի շատ մեզ հետ լիներ: ԱՄՆ-ից շատ հանրապետականներ և դեմոկրատներ աջակցում են մեզ երկկուսակցական համակարգում: Իհարկե, ես չեմ ուզում կորցնել այդ աջակցությունը», – ասել է Զելենսկին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

14:09 21.02.2025

Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։ ...

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

14:00 21.02.2025

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

13:53 21.02.2025

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են.  ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

13:45 21.02.2025

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

13:38 21.02.2025

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

13:30 21.02.2025

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:     ...

BACK_TO_TOP