Զելենսկին նշել է չորս երկրների անուններ, որոնք դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

Զելենսկին նշել է չորս երկրների անուններ, որոնք դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

16:25 19.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, բացառությամբ Սլովակիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն՝ թուրքական Anadolu գործակալությանը հղումով։

«Սակայն ԱՄՆ գործոնը էական դեր է խաղում այդ կարծիքների ձևավորման գործում»,- ասել է նա լրագրողներին Անկարայի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

Զելենսկին նշել է նախագահ Էրդողանի աջակցությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը։

«Եթե ՆԱՏՕ-ն տարբերակ չէ, անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իր երկիրն ունի հզոր բանակ, բայց դրա պահպանումը անընդհատ զենք ու փող է պահանջում։

Նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ են նաև տնտեսական անվտանգության երաշխիքներ, Զելենսկին ասել է, որ «դրա համար մենք պետք է մուտք գործենք այնպիսի մեծ շուկա, ինչպիսին Եվրամիությունն է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

14:00 21.02.2025

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

13:53 21.02.2025

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են.  ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

13:45 21.02.2025

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

13:38 21.02.2025

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

13:30 21.02.2025

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:     ...

Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

13:23 21.02.2025

Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...

BACK_TO_TOP