ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ալկիս Դրակինոսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+12.09 oC

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ալկիս Դրակինոսին

22:11 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։

Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ ենթակառուցվածքների զարգացման և թե՛ տնտեսական ակտիվության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, կոշտ թափոնների ծրագրերին, ինչպես նաև ջրային ոլորտին։

Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր ևս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

18:39 14.04.2025

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:30 14.04.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

18:19 14.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից: Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր, որտեղ ընթանում էր երգիչ Ռուբի Պերեսի ելույթը: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, […] ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:09 14.04.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են ապրիլի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

SHANTNEWS

18:00 14.04.2025

SHANTNEWS

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ծառատունկ

17:54 14.04.2025

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ծառատունկ

ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանի գլխավորությամբ հիմնարկի տարածքում իրականացվել է ծառատունկ։ Տնկման աշխատանքներին մասնակցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը և ազատազրկված անձինք։ Քրեակատարողական հիմնարկների տարածքները բարեկարգելու նպատակով ծառատունկ իրականացվելու է նաև մյուս հիմնարկներում։ ...

BACK_TO_TOP