19:00 18.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 18-ին տեսաուղերձով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի փակման արարողությանը: Այս մասին հայտնոում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը:
«Անշուշտ, այդպիսի համագործակցության լավագույն օրինակ են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված թիրախային ծրագրերը: Պետք է արձանագրեմ, որ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի գործողության շրջանակներում մեր գործընկերների հետ կարողացանք մի շարք աշխատանքներ իրականացնել: Բնականաբար, ծրագիրը նպաստել է նաև իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացմանը»,- ասել է Պաշտպանը։
Ծրագրի շրջանակում իրականացված կարևոր միջոցառումներից Անահիտ Մանասյանը, ի թիվս այլնի, նշել է «Համազգեստով քաղաքացի» հեռախոսային հավելվածի գործարկումը, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկը, համատեղ կազմակերպված` ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, Նիդերլանդների Թագավորություն ճանաչողական այցը, ինչը նպաստել է նիդերլանդական լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ծրագրերը կլինեն շարունակական։
Ծրագրի արդյունքներին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, ով ևս բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում ԵԽ գործընկերների և ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությունը: Անդրանիկ Եղոյանն ընդգծել է, որ ծրագիրը ոլորտային տեսանկյունից նպաստել է ՄԻՊ հաստատության կարողությունների զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
22:46 20.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցերՓետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել նիստից: ...
22:39 20.02.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՓետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։ ...
22:27 20.02.2025
Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»: ...
22:23 20.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստումԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […] ...
22:15 20.02.2025
Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշերՀաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր: ...
22:08 20.02.2025
Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածըՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։» ...