Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

17:11 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել է, որ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը: Ըստ այդմ՝ սահմանված թիրախային ցուցանիշներն են՝ բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, նյութական պահուստի պաշարների առկայություն, մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված թիրախների ապահովում:

Նշվել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ աշխատանքներ են տարվում՝ ըստ տարիքային խմբերի նվազագույն պարենային զամբյուղի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կիրառվող սպառման նորմաները և էներգետիկ արժեքները։

Հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են իրազեկման աշխատանքներ բալանսավորված սննդակարգի, անվտանգ սնունդ ընտրելու սկզբունքների վերաբերյալ։ «Տաք սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականից ՀՀ 10 մարզերի հանրակրթական 1060 դպրոցների տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։

Նշվել է, որ պարենի առկայության և կայունության շրջանակում մինչև 2027 թ․խոշոր ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է պետական աջակցություն:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր քայլերին:

Վարչապետ Փաշինյանը նյութական պահուստի պաշարների ապահովման համատեքստում կարևորել է տեղական արտադրության խրախուսումը, Կառավարության աջակցության ծրագրերի վերանայումն ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից համապատասխան ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է աշխատել նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ՝ հավելելով, որ պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՊ նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

22:46 20.02.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել նիստից: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

22:39 20.02.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։ ...

Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ

22:27 20.02.2025

Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»: ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

22:23 20.02.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […] ...

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր

22:15 20.02.2025

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր

Հաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր: ...

Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը

22:08 20.02.2025

Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։» ...

BACK_TO_TOP