16:26 18.02.2025
Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման:
«Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռեւս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ այդ աշխատանքները վերսկսել են: Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարեւոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:
«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսեւորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարեւորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:
«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարեւորություն ունեն, այլեւ ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետեւ դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին: Կարեւոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ: Հետեւաբար, լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարեւոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարեւորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:
Այնուհետեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակոռուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի եւ բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին: Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43: Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին: Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:
Հարցուպատասխանի ձեւաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի եւ պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:
Քննարկման մասնակիցները կարեւորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:
Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է նման հանդիպումները եւ առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու եւ խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:
22:27 20.02.2025
Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»: ...
22:23 20.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստումԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […] ...
22:15 20.02.2025
Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշերՀաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր: ...
22:08 20.02.2025
Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածըՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։» ...
22:04 20.02.2025
Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ․ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներԵրևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքային […] ...