ԵՀ ղեկավարը ԱՄՆ հատուկ բանագնացին հայտնել է Ուկրաինայի հարցում համագործակցելու ԵՄ պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

ԵՀ ղեկավարը ԱՄՆ հատուկ բանագնացին հայտնել է Ուկրաինայի հարցում համագործակցելու ԵՄ պատրաստակամության մասին

15:05 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և հայտնել նրան Ուկրաինային օգնելու ԵՄ պատրաստակամության մասին, հաղորդում է ԵՀ մամուլի ծառայությունը։

Նա ասել է, որ ԵՄ-ն իր ամբողջ ներդրումն է ունենում Ուկրաինային ռազմական օգնության հարցում և պատրաստ է անել ավելին, նա նաև «ԵՄ-ի պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու ԱՄՆ-ի հետ»՝ ապահովելու արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում՝ նշելով, որ «այժմ կրիտիկական պահ է»։

Նա վերահաստատել է ԵՄ-ի «հավատարմությունը արդար և կայուն խաղաղությանը» և կրկնել է, որ «ցանկացած լուծում պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ հիմնված անվտանգության վստահելի երաշխիքների վրա»։ Ֆոն դեր Լայենն ասել է, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ 135 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի ֆինանսական կայունությունն ու պաշտպանությունն ապահովելու համար՝ «ավելի շատ, քան ցանկացած այլ դաշնակից»։ Այս ֆինանսավորման ռազմական օգնության մասնաբաժինը համապատասխանում է ԱՄՆ ներդրմանը: Եվրահանձնաժողովի նախագահը նաև «շարադրել է Եվրոպայի պլանները՝ ավելացնելու պաշտպանական արտադրությունն ու ծախսերը՝ ուժեղացնելու և՛ եվրոպական, և՛ ուկրաինական ռազմական կարողությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ

22:27 20.02.2025

Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»: ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

22:23 20.02.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […] ...

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր

22:15 20.02.2025

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր

Հաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր: ...

Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը

22:08 20.02.2025

Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։» ...

Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ․ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

22:04 20.02.2025

Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ․ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքային […] ...

SHANTNEWS

22:00 20.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP