15:21 18.02.2025
Իտալական «Պարմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Ֆաբիո Պեկիան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
51-ամյա մասնագետը «Պարմայի» ղեկը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ «Պարման» նախորդ մրցաշրջանում հաղթել էր Բ Սերիան և վերադարձել Իտալիայի ուժեղագույն լիգա:
«Պարման» Պեկիայի գլխավորությամբ անցկացրել է ընդհանուր 110 խաղ, տարել 46 հաղթանակ, գրանցել 32 ոչ-ոքի և կրել 32 պարտություն:
«Պարման» Ա Սերիայում 25 խաղից հետո 20 միավորով 18-րդ տեղում է:
22:46 20.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցերՓետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել նիստից: ...
22:39 20.02.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՓետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։ ...
22:27 20.02.2025
Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»: ...
22:23 20.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստումԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […] ...
22:15 20.02.2025
Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշերՀաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր: ...
22:08 20.02.2025
Մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածըՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։» ...