ՎԶԵԲ-ը հետաքրքրված է հայաստանյան ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է հայաստանյան ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով

20:08 21.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման, հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման հարցերին։

Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։

Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

09:15 11.04.2025

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

09:05 11.04.2025

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

09:00 11.04.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատվիրակությունների համար վիզաների տրամադրման պատասխանատվությունը դրել է Ֆրանսիայի վրա

08:51 11.04.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատվիրակությունների համար վիզաների տրամադրման պատասխանատվությունը դրել է Ֆրանսիայի վրա

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների անդամների համար վիզաների տրամադրումը Ֆրանսիայի պատասխանատվությունն է՝ որպես ընդունող երկիր: Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը՝ ՏԱՍՍ-ին մեկնաբանելով ռուս դիվանագետների համար վիզաների տրամադրման հետ կապված խնդիրները։ «Որպես ընդունող երկիր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի համաձայնագրի համաձայն՝ Ֆրանսիան պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական միջոցառումների համար վիզաների տրամադրման համար», – ասվում […] ...

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

BACK_TO_TOP