16:49 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն ամենամյա պարգևատրումների արարողություն են անցկացրել: Պատվոգրերի և հուշանվերների են արժանացել գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, սպորտի ոլորտներում իրենց աշխատանքով աչքի ընկած անձինք: 1991 թվականին երկիրը պատերազմի մեջ էր ու անկախությունն ամրապնդելու գործում, լուրջ փորձության պահին, հենց ազատամարտիկները եղան երկրի առաջին պաշտպանները։ Գյումրեցի ազատամարտիկ Արա-Գեղեցիկ Հայրիկյանն է պատմում, որ ինքը ռազմաճակատում է եղել, մյուս կամավորների հետ Երասխավանի համար մարտեր էին մղում, երբ իմացան Հայաստանի անկախացման մասին։ Այդ լուրը ռազմաճակատում կռվողի համար, ասում է, այնքան էլ մեծ ոգևորություն չէր, քանի որ դա մի ժամանակաշրջան էր, երբ հայ ազատամարտիկները մեծ կորուստներ ունեին, ու ոչ թե հարձակվում, այլ նահանջում էին պատերազմում։
Այսօր առաջին պարգևները հանձնվեցին ազատամարտիկներին, Քառօրյա պատերազմի մասնակցին և Հայոց բանակի զինվորին հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Նորանկախ Հայաստանի առաջին ու կարևոր նվաճումն ազգային բանակի ստեղծումն էր 1992 թվականին, որը դեռ պետք է կայացման ճանապարհ անցներ: Փոփոխությունների շեմին գտնվող անկախ երկրի քաղաքացիներից այսօր պարգևների արժանացան ոչ միայն պաշտոնյաները, նաև բանվորն ու մեխանիկը, սանմաքրման աշխատողն ու մանկապարտեզի դաստիարակը: Պարգևատրվածների թվում էր նաև Հայաստանի վաստակավոր մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ անկախության տարիներին էր, որ Հայաստանը կարողացավ աշխարհին ցույց տալ հանրաճանաչ մարզիկների, ինչի հնարավորությունը նախկին խորհրդային երկրում չկար։
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...