01:50 18.02.2025
Փետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22:24-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 35 քմ)՝ գույքով:
Տուժած Գ․ Թ․-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:42 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...
10:35 07.04.2025
Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն ԽաչատուրյանՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […] ...
10:26 07.04.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և […] ...
10:12 07.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․69 դրամ: ...
10:00 07.04.2025
Yonhap. Հարավային Կորեան մտադիր է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ինԿորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել հունիսի 3-ին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հարցը կբարձրացվի երեքշաբթի կաբինետի ծրագրված նիստում։ «Չկան հստակ իրավական նորմեր, որոնք ասում են, որ ընտրությունների օրը որոշելու համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի նիստ անցկացնել: Բայց քանի որ սա կարևոր կետ […] ...