Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 02 2025
  • $
    395.72
  • RUBLE
    4.39
  • 412.42
WEATHER
-0.91 oC

Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:08 17.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
– խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով,
– խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն,
– լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման չենթարկվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍՎ-ն պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին». ՉԼ

13:43 20.02.2025

ՊՍՎ-ն պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին». ՉԼ

Էյնդհովենի ՊՍՎ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին մասնակիցն է։ Նիդերլանդների չեմպիոնն անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում կարողաղավ լրացուցիչ ժամանակում հաղթել 3-1 հաշվով ու շարունակել պայքարը։ Նիդերլանդական թիմը մրցաշարի 1/8 եզրափակչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» կամ Միլանի «Ինտերի» դեմ։ ...

Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափին

13:37 20.02.2025

Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին, ով այցելում է Բաքու ՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 15-րդ լիագումար նիստին։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի […] ...

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

13:24 20.02.2025

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

Ուրախալի լուր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Ի դեպ, ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը: ...

Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել Իրանում

13:18 20.02.2025

Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել Իրանում

Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […] ...

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

13:10 20.02.2025

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […] ...

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

13:03 20.02.2025

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […] ...

BACK_TO_TOP