Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 02 2025
  • $
    395.72
  • RUBLE
    4.39
  • 412.42
WEATHER
-0.91 oC

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

16:55 17.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում:

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»:

«Համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք կարողանան այդ եկամտահարկից ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում»,-հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Արտադպրոցական ծառայությունների մասին

Անդրադառնալով ԿԳՄՍ ոլորտներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումը վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությանը: «Ֆորմալ կրթությանն անդրադառնալով՝ պետք է նշել, որ այն նախորդ տարի էլ է գործել՝ ընդգրկելով բարձրագույն և ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև մասնավոր դպրոցներում կամ մանկապարտեզներում ուսման վարձերի փոխհատուցումը: Նոր փոփոխությամբ ավելացել է նաև ոչ ֆորմալ կրթական բաղադրիչը, որը ներառում է արտադպրոցական ծառայությունները, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներն ու մարզադպրոցները: Ունենք 142 մարզադպրոցներ, որոնցում սպորտային կրթություն են ստանում ավելի քան 37 հազար երեխաներ, ինչպես նաև 238 արվեստի ուղղության դպրոցներ կամ համայնքային կենտրոններ, որոնցում սովորում են շուրջ 55 հազար երեխաներ: Պետական կամ համայնքային ուսումնական հաստատությունների համար երաշխավորման պահանջ չկա: Այն վերաբերում է արտադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրամանով երաշխավորման: Դիմումից հետո ծրագիրը կուղարկվի փորձաքննության, որի դրական արդյունքի դեպքում այն կերաշխավորվի»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք կրթական ծրագիր են իրականացնում, ևս կարող են դիմել կրթության լիազոր մարմնին՝ իրենց ծրագիրը երաշխավորելու նպատակով՝ ըստ ծրագրին ներկայացվող հիմնական պահանջների: Երաշխավորման համար որևէ ծախս նախատեսված չէ:

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար ևս երաշխավորված լինելը պարտադիր պահանջ է՝ նույն ընթացակարգով: «2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է 116 ոչ ֆորմալ ծրագիր: Նոր հաստատված կարգում նշված է՝ ծրագրի երաշխավորման պահանջը փոխհատուցման պահին է ներկայացվում, այսինքն՝ եթե քաղաքացիները որևէ կազմակերպությունից ստացել են ծառայություն, սակայն այդ կազմակերպությունը երաշխավորման համար դիմած չի եղել, այս ընթացքում կարող է դիմել երաշխավորման: Դրական եզրակացության դեպքում արագ կկարգավորենք այդ հարցը, որպեսզի քաղաքացիները փոխհատուցման հնարավորություն ունենան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը նա հայտնել է, որ 2024 թ.-ի համար փոխհատուցման ենթակա են միայն անկանխիկ ճանապարհով արված վարձավճարները: «Կարծում ենք՝ 2025-ի համար մեր քաղաքացիներն այս հանգամանքը հաշվի կառնեն և անկանխիկ վճարում կանեն»,- հավելել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք՝ նոր ընդունված կարգով սահմանվել է դասագրքերի փոխհատուցման ընթացակարգ. 5-12-րդ դասարանի յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամ փոխհատուցման հնարավորություն է տրված: Գործընթացը հեշտացնելու նպատակով համապատասխան տվյալները կփոխանցվեն ՊԵԿ: Հիշեցնենք՝ տարրական դասարանների դասագրքերը պետբյուջեից են ֆինանսավորվում:

Ինչպես իմանալ՝ կազմակերպության ծրագիրը երաշխավորվա՞ծ է, թե՞ ոչ

Հարցի վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է. «ԿԳՄՍ նախարարության կայքում շուտով կունենանք բաժին, որտեղ ենթաբաժիններով առանձնացված կլինեն արտադպրոցական ծառայությունները և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկով: Այս ճանապարհով քաղաքացիները տեղեկացված կլինեն այդ կազմակերպությունների մասին և կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

13:24 20.02.2025

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

Ուրախալի լուր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Ի դեպ, ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը: ...

Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել Իրանում

13:18 20.02.2025

Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել Իրանում

Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […] ...

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

13:10 20.02.2025

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […] ...

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

13:03 20.02.2025

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […] ...

Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

12:57 20.02.2025

Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։ ...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

12:49 20.02.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ: […] ...

BACK_TO_TOP