Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 02 2025
  • $
    395.72
  • RUBLE
    4.39
  • 412.42
WEATHER
-0.91 oC

Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

13:32 17.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Չիչոյանը ներկայացրել է Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից դատարան հանձնված քրեական վարույթներին ու դատարանների կողմից կայացված մեղադրական դատավճիռներին:

Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ՝ 588 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 262 քրեական վարույթ՝ 296 անձի նկատմամբ), 522 քրեական գործով՝ 578 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 262 քրեական գործ՝ 298 անձի վերաբերյալ):

Արմեն Չիչոյանի խոսքով՝ 2024 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 385 դեպք (2023 թվականին՝ 329 դեպք): Դեպքերը աճել են 56-ով կամ 17%-ով։ Դեպքերի աճին զուգահեռ՝ աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 40,3%՝ 2023 թվականի 25,2%-ի դիմաց: 2023 թվականին արձանագրվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի 5,7%-ով նվազում. 2024 թվականին՝ 248 դեպք՝ 2023 թվականին արձանագրված 263 դեպքի դիմաց:

Աննա Վարդապետյանը Շիրակի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով քննության որակի բարձրացման ուղղված աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

13:10 20.02.2025

Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […] ...

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

13:03 20.02.2025

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […] ...

Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

12:57 20.02.2025

Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։ ...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

12:49 20.02.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ: […] ...

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին

12:41 20.02.2025

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմաոլորտ կառավարման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 19-20-ը

12:35 20.02.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 19-20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, սառը […] ...

BACK_TO_TOP