13:24 17.02.2025
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնցում առկա են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1990-ականների վերջերին բանակցություններ են վարել Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը փոխանակելու շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսի ընթացքում։
ՀՀ երկրորդ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ բանակցություններից։
«Մինչև 1999 թվականը բանակցային գործընթացը հետևյալ բովանդակությունն ուներ։ Համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչ առաջարկ բերում էին, հետևյալ տրամաբանության մեջ էր՝ փորձում էին ինքնորոշման իրավունքը «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է այդպիսի առաջարկ եղել: «Ընդհանուր պետության» առաջարկն ինչ էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց փորձը միշտ եղել է այս երկու սկզբունքներն «ամուսնացնելը»։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևը (խմբ. նկատի ունի Հեյդար Ալիևին) ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք։ Եվ այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել համանախագահողների կարծրատիպը։ Ես մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրաձայնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։ Եվ, այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Պրոցեսը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ հնարավորություն է լինելու այս քննարկումները բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր 6 շրջան, այդ մոտիվացիան կար, որովհետև ինքը ստանալու բան ուներ։ Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը։
Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպման մասին՝ Քոչարյանն ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Թալբոթը որևէ առաջարկ չի ներկայացրել։
«Թալբոթը չի եկել որևէ առաջարկով այդ հանդիպմանը, որևէ առաջարկ ԱՄՆ-ի կողմից չի եղել։ Ընդհանրապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր՝ առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից, և երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին համանախագահողները։ Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել էր Հայաստան՝ հասկանալու համար, թե իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ և Ալիևի ու մեր ընկալումները այդ բանակցություններից նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն։ Մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք, այո, սա ընդունում ենք կամ չենք ընդունում կամ ընդունում ենք վերապահումներով»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ երկու տարի տևած գործընթացում միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ Մինսկի խմբի համանախագահողների կողմից չի եղել։
Քոչարյանը հավելեց, որ Ալիևն առաջարկում էր Մեղրին ու ԼՂ-ն փոխանակելու տարբերակը, իսկ ինքն առաջարկում էր այլ տարբերակներ, բայց իր համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմի իր այդ մոտեցման մասին համանախագահողներին։ «Ես չէի հավատում նույնիսկ, որ նա դա քննարկում էր, ասում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու»,- նշեց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ ինքը բանակցությունների ժամանակ ոչ այո էր ասում, ոչ մերժում էր, փորձում էր զգուշավոր լինել և այնպես անել, որ թեման շարունակվի, բայց առանց պարտավորությունների։
Անդրադառնալով այդ գործընթացին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ վկայություններին, որոնք առկա են ԱՄՆ պետդեպի փաստաթղթերում՝ Քոչարյանն ասաց, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ ինքն այդ ընթացքում երկու անգամ հանդիպել է, և այդ թեմայի շուրջ որևէ բանակցություն չի եղել։
«Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ թեման չի քննարկվել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Խոսելով շրջանառվող խոսակցությունների մասին, թե այդ հարցը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ՝ Քոչարյանը մանրամասնեց. «Թալբոթի պատվիրակության գալուց երկու շաբաթ առաջ ես եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի։ Հանդիպումը պետք է տևեր 1-1.5 ժամ, տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր, լավ չէր վիճակը։ Այս հարցի վերաբերյալ նա ինձ ասաց՝ Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից։ Ես հարցրել եմ՝ Դուք մանրամասներին տեղյա՞կ եք, թե՞ ոչ, նա ասաց՝ ոչ, ընդհանուր գծերով։ Եվ մենք պայմանավորվել ենք ինչ-որ մի պահի հանդիպել և ավելի մանրամասն խոսել այդ թեմայով։ Եղել է դրական ազդակ, բայց որևէ քննարկում չի եղել Ելցինի հետ»։
Խոսելով պետդեպի փաստաթղթերում առկա հիշատակման մասին, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել բանակցությունների որոշ մանրամասներից՝ Քոչարյանը վստահեցրեց, որ Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ է եղել։
«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, այն ժամանակ որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»,- ասաց Քոչարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղար Թալբոթն այդպիսի տպավորություն ստացել, որ Վազգեն Սարգսյանը որոշ մանրամասների տեղյակ չէ, ինչի մասին պատմել է Թուրքիայի նախագահին, Քոչարյանը պատասխանեց. «Ինքը դա պատմել է Դեմիրելին, ես ձեզ ասում եմ, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից՝ բոլոր մանրամասներով»։
Քոչարյանը նաև հավելեց, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սկզբից մինչև վերջ ներկա է եղել իր և ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպմանը։
13:24 20.02.2025
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծըՈւրախալի լուր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Ի դեպ, ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը: ...
13:18 20.02.2025
Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել ԻրանումԻտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […] ...
13:10 20.02.2025
Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […] ...
13:03 20.02.2025
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանովՓետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […] ...
12:57 20.02.2025
Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։ ...
12:49 20.02.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ: […] ...