Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ. Միցոտակիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 02 2025
  • $
    395.72
  • RUBLE
    4.39
  • 412.42
WEATHER
+5.09 oC

Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ. Միցոտակիս

20:52 16.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կարծում է, որ Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Kathimerini թերթին տված հարցազրույցում։

«Խոսելով ընդհանուր մարտահրավերների մասին՝ ես կցանկանայի ընդգծել, որ Եվրոպան չի կարող բացակայել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների սեղանից: … Ես կասեի, որ ժամանակն է, որ այն աշխարհաքաղաքականորեն մեծանա և իր ուրույն տեղը փնտրի համաշխարհային հարաբերությունների նոր քարտեզի վրա»,- ասել է Միցոտակիսը:

Վարչապետին նաև հարցրել են, թե արդյո՞ք նա մտահոգված է մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով և Հունաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությամբ:

«Ես բազմիցս ասել եմ, որ հավատում եմ եվրատլանտյան համագործակցությանը: … Մենք պետք է համագործակցենք շատ ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են և լուծումներ փնտրենք։ Վերջին հաշվով, մաքսատուրքեր սահմանելը չի ​​բխում ոչ ԵՄ-ի, ոչ ԱՄՆ-ի շահերից։ Ուստի Եվրոպան կպատասխանի հավաքականորեն՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իր շահերը: Ակնհայտ է, որ կլինեն հետևանքներ, բայց ավելի փոքր Հունաստանի համար՝ նրա փոքր ծավալի (խմբ. առևտրի) և արտահանման մասնաբաժնի պատճառով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ

02:58 20.02.2025

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ

Իսպանական «Ռեալը» փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Ռեալի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (4-րդ, 33-րդ և 61-րդ րոպեներին): Խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ է խփել Նիկո Գոնսալեսը (90+2): Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր […] ...

Արիզոնայում փոքր ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

02:46 20.02.2025

Արիզոնայում փոքր ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

ԱՄՆ Արիզոնա նահանգում օդում բախվել են երկու փոքր ինքնաթիռներ, հայտնել է ABC News-ը։ Առնվազն երկու մարդ զոհվել է։ Բախումը տեղի է ունեցել Մարանա շրջանային օդանավակայանի թռիչքուղու վերևում։ «Cessna 172S» ինքնաթիռը բախումից հետո կարողացել է վայրէջք կատարել «առանց միջադեպերի», մինչդեռ «Lancair 360 MK II»-ը ուժգին բախվել է գետնին մեկ այլ թռիչքուղու մոտ: Հարվածից հետո ինքնաթիռում հրդեհ […] ...

Հեգսեթը հանձնարարել է աշխատել Պենտագոնի բյուջեի կրճատման ուղղությամբ. Washington Post

01:53 20.02.2025

Հեգսեթը հանձնարարել է աշխատել Պենտագոնի բյուջեի կրճատման ուղղությամբ. Washington Post

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու ծրագիր մշակել: Այս մասին հայտնել է Washington Post-ը: «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներին և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու պլաններ մշակել»,- նշել է հրատարակությունը։ […] ...

Թրամփը չի հանդուրժի Զելենսկիի սրացող հռետորաբանությունը. Ուոլց

01:24 20.02.2025

Թրամփը չի հանդուրժի Զելենսկիի սրացող հռետորաբանությունը. Ուոլց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […] ...

Գվարդիոլան ասել է, որ սուտ է խոսել

01:02 20.02.2025

Գվարդիոլան ասել է, որ սուտ է խոսել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է լրագրողներին: «Ես ձեզ ասել եմ, որ մենք 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ […] ...

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը

00:47 20.02.2025

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը: «Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։ Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական ​​կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից […] ...

BACK_TO_TOP