18:32 16.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC):
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապատեղեկատվությունը նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության տարածման նոր հնարավորությունների հետ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք խիստ արդիական են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության, deepfake-երի կիրառման դեմ պայքարի ուղղությամբ՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված-հասարակություն կապը, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ պատկերացումները։ Նախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, ինչպես նաև այս համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներից, պետական և մասնավոր հատվածների համագործակցության հեռանկարներից, տեղեկատվական համակարգերի ճշգրտության ու հուսալիության բարձրացմանն ուղղված ծրագրերից:
Նախարարի ելույթում շեշտվել է, որ ներկայիս հիպերհաղորդակցված աշխարհում տեղեկատվությունը դարձել է հզոր զենք, որը կարող է ձևավորել ընկալումները, ազդել վարքագծի վրա և նույնիսկ փոխել համաշխարհային իրադարձությունների ընթացքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։
Պանելային քննարկմանը նախարարը խոսել է նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, բլոքչեյն տեխնոլոգիաների, փաստերի ստուգման մեթոդների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Նշվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ֆրանսիական Mistral AI ընկերության միջև Փարիզում ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, որը Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելուն է ուղղված։
Մխիթար Հայրապետյանը ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում, համագործակցել գործընկերների հետ և համատեղ հաղթահարել տեղեկատվական անվտանգության ոլորտի արդի մարտահրավերները։
Պանելային քննարկումը վարել է փոխծովակալ (Պաշտոնաթող) Քևին Դոնեգանը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (U.S. Naval Forces Central Command (NAVCENT)) և հինգերորդ նավատորմի նախկին հրամանատարը:
Մասնակցել են նաև՝
Այշա Մանզոր Վաթտո – Պակիստանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային լրատվամիջոցների կարգավորման մարմնի (Pakistan Electronic Media Regulatory Authority (PEMRA)) տնօրեն
Լիիսա Պաստ – Էստոնիայի Հանրապետության ազգային կիբեռանվտանգության նախկին տնօրեն
Մեթյու Քոչրան – պաշտպանության, տիեզերքի և անվտանգության ոլորտներում մասնագիտացված «DSMC (Defense Services Marketing Council) International» խորհրդի գործադիր տնօրեն
IDC-ին կհաջորդի «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովը և ցուցահանդեսը, որը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ «IDEX»-ը միակ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ ներկայացվում են ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաները։
00:26 20.02.2025
Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարովԳանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […] ...
00:10 20.02.2025
Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողություններըԻտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […] ...
23:54 19.02.2025
Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասինՌուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […] ...
23:46 19.02.2025
Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
23:37 19.02.2025
Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցըԵրկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […] ...
23:30 19.02.2025
«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ ԹիկնիզյանՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […] ...