17:44 16.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի, սրինգի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայակական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ:
12:50 25.04.2025
Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետԻսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...
12:44 25.04.2025
Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...
12:40 25.04.2025
Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՎաշինգտոնը հարգում է անցյալը․ այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, […] ...
12:30 25.04.2025
Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ ...
12:18 25.04.2025
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...
12:07 25.04.2025
Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբըԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...