Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 02 2025
  • $
    395.72
  • RUBLE
    4.39
  • 412.42
WEATHER
+6.09 oC

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

15:38 16.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում շարու-նակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի Հանրապետության կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լիտվայի բարե¬կամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն», – նշված է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարով

00:26 20.02.2025

Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարով

Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […] ...

Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները

00:10 20.02.2025

Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները

Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական ​​գործողությունները, […] ...

Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

23:54 19.02.2025

Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […] ...

Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան

23:46 19.02.2025

Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցը

23:37 19.02.2025

Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցը

Երկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […] ...

«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

23:30 19.02.2025

«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […] ...

BACK_TO_TOP