19:27 16.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով, հայտնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պաշտոնական կայքը։
Իտալացի թենիսիստի որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից և կտևի մինչև մայիսի 4-ը ներառյալ։ Սիները կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսին»։ Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի մայիսի 19-ին։
23-ամյա թենիսիստը նախորդ տարի մարտին Ինդիան Ուելսի ATP-1000 շարքի մրցաշարի ընթացքում երկու անգամ դոպինգ թեստ էր հանձնել, որոնց արդյունքը եղել էր դրական։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստերոյիդ կլոստեբոլ։ Թենիսում արդարության հաստատման միջգային գործակալությունն (ITIA) օգոստոսին անմեղ էր ճանաչել Սիներին։ Կազմակերպությունը կատարվածը որակել էր որպես «անփութության հետևանք»։
Այդուհանդերձ, նոյեմբերին WADA-ն Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) բողոքարկել էր ITIA-ի որոշումը, ինչից հետո իրավունք էր ստացել որակազրկելու Յանիկ Սիներին։
00:26 20.02.2025
Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարովԳանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […] ...
00:10 20.02.2025
Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողություններըԻտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […] ...
23:54 19.02.2025
Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասինՌուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […] ...
23:46 19.02.2025
Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
23:37 19.02.2025
Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցըԵրկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […] ...
23:30 19.02.2025
«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ ԹիկնիզյանՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […] ...