13:28 16.02.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը մեղադրել է ԱՄն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայի հարցում ռազմավարություն չունենալու մեջ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովում։
Քելլոգը նշել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առաջին 25 օրերի ընթացքում հստակ հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
«Սա այն չէ, ինչ դուք լսել եք նախորդ վարչակազմից»,- ընդգծել է նա։
Քելլոգի խոսքերով՝ Բայդենի վարչակազմի մոտեցումը, ըստ էության, ամփոփվում էր հետևյալ կարգախոսներով, որ Վաշինգտոնը կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»:
«Սա մեքենայի վրա փակցնելու կարգախոս է, ոչ թե ռազմավարություն», – եզրափակել է Քելլոգը՝ կարծիք հայտնելով, որ Բայդենը պետք է «առնվազն ռազմավարություն մշակեր» իր մոտեցումն իրականացնելու համար։
00:26 20.02.2025
Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարովԳանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […] ...
00:10 20.02.2025
Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողություններըԻտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […] ...
23:54 19.02.2025
Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասինՌուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […] ...
23:46 19.02.2025
Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
23:37 19.02.2025
Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցըԵրկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […] ...
23:30 19.02.2025
«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ ԹիկնիզյանՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […] ...