23:23 15.02.2025
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար:
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016թ․ Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների խստացման քաղաքականությանն արագ վերջ դնելու ուղիների շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին առաքելությունների աշխատանքին խոչընդոտները փոխադարձաբար վերացնելու կոնկրետ քայլերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարարած հաղորդագրության մեջ:
Լավրովն ու Ռուբիոն հաստատել են համատեղ աշխատանքի պատրաստակամությունը՝ վերականգնելու փոխադարձ հարգալից միջպետական երկխոսությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կանոնավոր շփումների, այդ թվում՝ Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստման շուրջ:
00:10 20.02.2025
Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողություններըԻտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […] ...
23:54 19.02.2025
Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասինՌուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […] ...
23:46 19.02.2025
Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
23:37 19.02.2025
Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցըԵրկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […] ...
23:30 19.02.2025
«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ ԹիկնիզյանՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […] ...
23:22 19.02.2025
Բրազիլացի զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդԲրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: 105-ամյա Մանոելն […] ...