Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
0.09 oC

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

14:42 15.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։

Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը պաշտպանել է Ուկրաինայում 30-օրյա զինադադարի գաղափարը

08:17 12.03.2025

Մակրոնը պաշտպանել է Ուկրաինայում 30-օրյա զինադադարի գաղափարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկը։ «Ես ողջունում եմ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա զինադադարի գաղափարը»,-գրել է Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ «հիմա գնդակը ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 12.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Բոնիֆեյսի ընկերուհին լքել է ֆուտբոլիստին՝ հարսանիքից անմիջապես առաջ

08:00 12.03.2025

Բոնիֆեյսի ընկերուհին լքել է ֆուտբոլիստին՝ հարսանիքից անմիջապես առաջ

Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կյանքում մեծ դրամա է ապրել։ Ըստ AfricanHub-ի, Բոնիֆեյսին լքել է իր ընկերուհին՝ Ռիկեն հարսանիքից անմիջապես առաջ: Ռիկեն պնդել է ամուսնական պայմանագիր կնքել, ինչին Բոնիֆեյսը համաձայնել է դրան։ Սակայն պայմանագիրը կազմելու ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստի ողջ ունեցվածքը գրանցված է նրա մոր անունով։ Սա չափազանց մեծ հարված է եղել աղջկա […] ...

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

01:17 12.03.2025

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […] ...

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա

01:08 12.03.2025

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա

Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

00:59 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […] ...

BACK_TO_TOP