Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները. Եղիշե Կիրակոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+13.09 oC

Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները. Եղիշե Կիրակոսյան

22:31 14.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել էին, որ 2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։

Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։

Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:

Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին

18:51 06.03.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման […] ...

Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են կասկածելի հեղուկ

18:42 06.03.2025

Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են կասկածելի հեղուկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։ […] ...

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

18:30 06.03.2025

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

18:18 06.03.2025

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...

SHANTNEWS

18:00 06.03.2025

SHANTNEWS

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

17:54 06.03.2025

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...

BACK_TO_TOP