ՀՀ դեսպանը և Վրաստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:21:49
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

ՀՀ դեսպանը և Վրաստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր

15:21 14.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։

Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

12:12 08.04.2025

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

12:05 08.04.2025

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...

SHANTNEWS

12:00 08.04.2025

SHANTNEWS

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

11:53 08.04.2025

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 08.04.2025

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

11:24 08.04.2025

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...

BACK_TO_TOP