14:00 14.02.2025
2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։
«Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։
Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:
Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,-հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
21:49 06.03.2025
Մարտի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30 34, 34ա, 36/1, 36 38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 1-13 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 4-րդ […] ...
21:39 06.03.2025
Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
21:30 06.03.2025
Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակմանՀայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […] ...
21:17 06.03.2025
Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններինՄարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ ...
21:08 06.03.2025
«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարաններըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները: ...
20:56 06.03.2025
Մասիսում բախվել են «Lexus GX 460»-ը և «Opel Zafira»-նՄարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...