Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
--2.91 oC

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

23:48 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին բացառիկ համերաշխություն և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը:

Սենատորների խնդրանքով դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար բնույթ կրող շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությանը, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև և արդար խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև` Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ժամանել է Մյունխեն

02:22 14.02.2025

Վարչապետը ժամանել է Մյունխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից: ...

HBO-ն աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա

02:13 14.02.2025

HBO-ն աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա

HBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։ «Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես […] ...

Հրապարակվել է կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ամբողջական վերծանումը

01:22 14.02.2025

Հրապարակվել է կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ամբողջական վերծանումը

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի անձնակազմն ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ակտաու։ Խոսակցության ամբողջական վերծանումը հրապարակել է Baza.io-ն: Ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գրոզնիում վայրէջք կատարելուց առաջ օդաչուների խցիկում խուճապ է եղել. անձնակազմը պատրաստ չի եղել աշխատել GPS ազդանշանի բացակայության կամ դրա խաթարման պայմաններում։ Երկրորդ օդաչուն խոստովանել է, որ երբեք չի կատարել NDB կառավարում (заход […] ...

Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

00:35 14.02.2025

Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

Փետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […] ...

«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավը

00:23 14.02.2025

«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 119-131 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հյուրերի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ նորեկ Լուկա Դոնչիչը՝ 16: Մինչև այս պարտությունը «Լոս Անջելես Լեյքերսը» 6 խաղից բաղկացած հաղթանակների շարք էր գրանցել, վերջին հաղթանակն էլ տարել էր հենց «Յուտա Ջազի» հետ […] ...

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի հերթական միջազգային հայցը Հայաստանի դեմ

00:16 14.02.2025

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի հերթական միջազգային հայցը Հայաստանի դեմ

Ադրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […] ...

BACK_TO_TOP