21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:
Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվայնացման օրակարգի իրականացմանը:
00:23 14.02.2025
«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավը00:35 14.02.2025
Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներըՓետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […] ...
00:23 14.02.2025
«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավըԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 119-131 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հյուրերի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ նորեկ Լուկա Դոնչիչը՝ 16: Մինչև այս պարտությունը «Լոս Անջելես Լեյքերսը» 6 խաղից բաղկացած հաղթանակների շարք էր գրանցել, վերջին հաղթանակն էլ տարել էր հենց «Յուտա Ջազի» հետ […] ...
00:16 14.02.2025
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի հերթական միջազգային հայցը Հայաստանի դեմԱդրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […] ...
00:02 14.02.2025
Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է. ԱվինյանԵրևանի ավագանու որոշմամբ՝ մեր քաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և մեր հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր այցելեցինք Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի […] ...
23:48 13.02.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներինՓետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին […] ...
23:38 13.02.2025
2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկները2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է Sportico-ն։ 2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի․ 1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 260 միլիոն դոլար 2. Ստեֆեն Կարի (բասկետբոլ)՝ 153,8 միլիոն դոլար 3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ)՝ 147 միլիոն դոլար 4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ)՝ 135 միլիոն դոլար 5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 133,2 միլիոն […] ...