Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

20:44 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

23:48 13.02.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին […] ...

2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկները

23:38 13.02.2025

2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկները

2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է Sportico-ն։ 2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի․ 1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 260 միլիոն դոլար 2. Ստեֆեն Կարի (բասկետբոլ)՝ 153,8 միլիոն դոլար 3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ)՝ 147 միլիոն դոլար 4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ)՝ 135 միլիոն դոլար 5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 133,2 միլիոն […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

23:26 13.02.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշվում է կուսակցության Ֆեյսբուքի էջում: Քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:18 13.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:16 13.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

23:10 13.02.2025

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP