19:50 13.02.2025
Ուկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին: Իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային որպես բանակցությունների իրավահավասար մասնակից։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ:
23:16 13.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ23:10 13.02.2025
ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորություններըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր […] ...
22:58 13.02.2025
Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից․ ՍպերցյանՀայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակի մասին։ «Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից։ Չի կարելի արժեզրկել այս առաջնությունը։ Այստեղ խաղում են ուժեղ ֆուտբոլիստներ, աշխատում են որակյալ մարզիչներ։ Այո, առաջնության մակարդակն ընկել է համեմատած այն տարիների, երբ նոր էի սկսում, երբ կային եվրագավաթային […] ...
22:47 13.02.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿԵթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․ Քայլ 1 Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/, ապա […] ...
22:39 13.02.2025
Արդյոք փակուղո՞ւմ են հայ-ադրբեջանական բանակցությունները. զրույց Հայկ Սուքիասյանի հետՀայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: ...
22:28 13.02.2025
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակըՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա […] ...
22:17 13.02.2025
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչՓետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […] ...