19:24 13.02.2025
Թշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։
«Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի վրա», – Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ նախագահը քննադատել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների հակասական մոտեցումը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ պնդում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, ապա ամենակոշտ պատժամիջոցներն է սահմանում Թեհրանի դեմ։
«Մենք չենք ցանկանում որևիցե մեկի կողմից պատժի ենթարկվել», – նշել է նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը դեռ չի նշանակում, որ Թեհրանը ոչինչ անել չի կարող։
Նա վերահաստատել է բոլոր երկրների հետ խաղաղության և եղբայրության ոգով փոխգործակցելու Իրանի քաղաքականությունը՝ ընդգծելով.
«Մենք ձգտում ենք մեր հարևանների հետ հաստատել ջերմ և բարեկամական հարաբերություններ»։
Փեզեշքիանը հայտնել է բանակցություններ վարելու Իրանի պատրաստակամության մասին՝ քննադատելով այն, որ Վաշինգտոնի խոսում է Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, սակայն միևնույն ժամանակ սահմանափակում է Իրանի ժողովրդի հասանելիությունը առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ․-ի փետրվարի 4-ին Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշումը։ Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև զրոյացնել Իրանի նավթի արտահանումը:
21:43 13.02.2025
Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆՄոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...
21:13 13.02.2025
Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարանՏեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...
20:58 13.02.2025
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունըԾառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...
20:39 13.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...