19:14 13.02.2025
Վլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։
«Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա:
Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ Զելենսկին նաև ասել է, որ «չի ընդունի որևէ երկկողմանի խաղաղ բանակցություն առանց Ուկրաինայի մասնակցության»։
Նախօրեին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին։
ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով ռուս գործընկերոջ հետ զրույցը, ասել է, որ մտադիր է հեռախոսով հաճախակի կապ հաստատել Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինան մի օր ստիպված կլինի նախագահական ընտրություններ անցկացնել։ Միաժամանակ նա անհավանական է համարել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարը և նրա վերադարձը 2014 թվականի սահմաններին։
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […] ...
21:43 13.02.2025
Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆՄոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...
21:13 13.02.2025
Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարանՏեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...
20:58 13.02.2025
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունըԾառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...