02:13 14.02.2025
HBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։
«Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես չենք կարող երաշխավորել, թե որը կլինի հետո, բայց շատ մեծ բյուջե ունենք մյուսների համար»,- ասել է Օրսին:
Նա նշել է, որ HBO-ի ղեկավարներին նաև դուր է եկել առաջիկա «Յոթ թագավորությունների ասպետը» սերիալը, որը հիմնված է գրող Ջորջ Ռ. Մարտինի «Դանկ և Էգգ» պատմվածքների վրա: Սերիալի առաջին եթերաշրջանը կթողարկվի 2025 թվականի վերջին։ Օրսիի խոսքով՝ HBO-ն նախատեսում է թողարկել ընդհանուր առմամբ երեք եթերաշրջան։
«Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տան» երրորդ եթերաշրջանի պրեմիերան էլ նախատեսվում է 2026-ին:
«Ես շատ ոգևորված եմ։ Կարծում եմ, որ ձեզ մեծ անակնկալ է սպասվում. մենք եթերաշրջանը սկսելու ենք հուզիչ մարտով … Ես ուրախ եմ, որ մենք չշտապեցինք: Մեզ ժամանակ էր պետք այդ ամենն իրականացնելու համար: Այն ավելի լավն է լինելու, քան երբևէ»,- ասել է Օրսին:
Ըստ Deadline-ի, «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանը 10 սերիայից կրճատվել է 8 -ի, իսկ սյուժեի մի մասը տեղափոխվել է երրորդ եթերաշրջան՝ տարբեր պատճառներով, ներառյալ հոլիվուդյան գործադուլները:
15:50 18.02.2025
Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները00:50 19.02.2025
Մակրոնը պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։ ...
00:31 19.02.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է շինության պատին և փլուզել այն. կա զnhՓետրվարի 18-ին, ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական […] ...
00:16 19.02.2025
Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատերԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […] ...
00:06 19.02.2025
Ինչո՞ւ է Ժյուլ Կունդեն մնացել պահեստայինների նստարանին«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը: «Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը: Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – […] ...
23:56 18.02.2025
Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումըՓետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական […] ...
23:42 18.02.2025
Աբխազիայի հայկական գյուղերում ուժեղացված պարեկություն է իրականացվում հայերի հանդեպ հնչող սպառնալիքների ֆոնինԱբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […] ...