«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում

17:44 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։

Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում կանանց հիմնադրամի, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները։

Իր ձևաչափով աննախադեպ այս հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մասնակից կառույցների և կազմակերպությունների կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրները, ուսումնասիրել առաջարկությունները և գտնել հնարավոր լուծումները։
Մասնավորապես անդրադարձ է եղել հիմնարկի շենքային պայմաններին, ազատազրկված կանանց սննդի և հիգիենայի ապահովմանը, արտաքին աշխարհի հետ կապին, ինչպես նաև բուժսպասարկմանն առնչվող առանձին խնդիրներին։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց հարցերը։

Կառույցներից յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում տվել է հստակ պատասխաններ քննարկման ընթացքում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ, իսկ որոշ խնդիրներ պահանջում են առավել խորքային լուծումներ, որոնց ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Շարունակական բարեփոխումների համատեքստում ներկայացվել են ազատազրկված կանանց տրամադրվող հանդերձանքի նոր լրակազմը, հեռախոսակապի նորացված համակարգը, ինչպես նաև հիմնարկում իրականացված և շարունակվող մեծածավալ շինվերանորոգման աշխատանքները։

Ներկաները փաստել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը՝ անմիջական քննարկումների միջոցով խնդիրներին ավելի հրատապ և օպտիմալ լուծումներ տալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

20:58 13.02.2025

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

20:44 13.02.2025

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ

20:39 13.02.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:22 13.02.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:14 13.02.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […] ...

SHANTNEWS

20:00 13.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP