16:58 13.02.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:
«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», – նշել է Գևորգ Պապոյանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
19:54 13.02.2025
Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 NationsՀոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը: ...
19:50 13.02.2025
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններինՈւկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին: Իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային […] ...
19:46 13.02.2025
Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. ՊեսկովՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում: ...
19:40 13.02.2025
Ներկայացվել են խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՔաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ️ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավելի փորձագետ։ ️Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի […] ...
19:30 13.02.2025
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։ Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական […] ...