16:40 13.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը:
Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը: Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները: Տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ: Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում:
Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։
19:14 13.02.2025
Զելենսկին դժգոհել է, որ Թրամփը առաջինը զանգահարել է ՊուտինինՎլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։ «Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա: Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ […] ...
19:06 13.02.2025
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանի հետԱյսօր` փետրվարի 13-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն […] ...
18:59 13.02.2025
«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են ՀՀ-ին. վարչապետՀայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորպես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 […] ...
18:54 13.02.2025
Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմըՇարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։ […] ...
18:48 13.02.2025
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգաՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը: ...
18:43 13.02.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ ...