16:35 13.02.2025
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ին՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ին՝ անգիտակից վիճակում: Կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
19:14 13.02.2025
Զելենսկին դժգոհել է, որ Թրամփը առաջինը զանգահարել է ՊուտինինՎլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։ «Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա: Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ […] ...
19:06 13.02.2025
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանի հետԱյսօր` փետրվարի 13-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն […] ...
18:59 13.02.2025
«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են ՀՀ-ին. վարչապետՀայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորպես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 […] ...
18:54 13.02.2025
Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմըՇարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։ […] ...
18:48 13.02.2025
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգաՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը: ...
18:43 13.02.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ ...