16:00 13.02.2025
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց:
Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը:
18:37 13.02.2025
Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […] ...
18:30 13.02.2025
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […] ...
18:23 13.02.2025
Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենաՓետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), […] ...
18:17 13.02.2025
Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներՄյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […] ...
18:12 13.02.2025
Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանըԹուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը: «Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»՝ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։ Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես […] ...
18:07 13.02.2025
7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումներըՀամընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...