15:30 13.02.2025
Կառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։
Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝ նախատեսվում է իրականացնել հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների (Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական) տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ յուրաքանչյուր գոտում նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշմամբ, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովմամբ և այնուհետև համապատասխան ներդրումային ծրագրերի իրականացում՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ։
17:54 13.02.2025
Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԱրդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...
17:49 13.02.2025
Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […] ...
17:44 13.02.2025
«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունումՓետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […] ...
17:37 13.02.2025
Վրաերթ-ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:30 13.02.2025
«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքներըՉեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։ ...