15:36 13.02.2025
Ռուսաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է վերադառնալ Հունգարիա ու աշխատանքի անցնել «Պուշկաշ Ակադեմիայում», գրում է Legalbet-ը։
«Պուշկաշ Ակադեմիան» այժմ մարզում է Ժոլտ Հոռնյակը, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Ֆելչուտը ներկահացնող ակումբը սլովակ մասնագետի փոխարինող դիտարկում է Չերչեսովի տարբերակը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել նրա հետ։
61-ամյա մասնագետը պատրաստ է մարզել «Պուշկաշ Ակադեմիան», սակայն նա ցանկանում է աշխատանքի անցնել միայն այն դեպքում, երբ ներկայիս գլխավոր մարզչի ապագան ավելի հստակ կլինի։
Ռուս մարզիչը ներկա է եղել Հունգարիայի առաջնության 19-րդ տուրի «Պուշկաշ Ակադեմիա» – «Ֆերենցվարոշ» հանդիպմանը։
Չերչեսովը 2021-2023 թթ. Հունգարիայում մարզել է «Ֆերենցվարոշը»։ Մայրաքաղաքային ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը։
Հիշեցնենք` «Պուշկաշ Ակադեմիայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը հունվարին է 1 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» համալրել ակումբի կազմը։
18:07 13.02.2025
7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումներըՀամընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 13.02.2025
Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԱրդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...
17:49 13.02.2025
Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […] ...
17:44 13.02.2025
«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունումՓետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […] ...
17:37 13.02.2025
Վրաերթ-ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...