Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+5.09 oC

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

15:17 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին.

«Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։

Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում էի խաղում ու Իվան Սերգեևի հետ լավագույն ռմբարկուներից մեկն էի, հավաքականը հանդիպումներ ուներ։ Ցանկանում էին բոլոր տղաներին հրավիրել` ուսումնասիրելու։ Ես այդ ցանկում չկայի, բայց հրավիրվել էին այնպիսի խաղացողների, որոնք, նույնիսկ, երկրորդ լիգայում փոխարինման դուրս չէին գալիս։ Ես նստել և մտածում էի. «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ինձ էլ հրավիրեն»։ Դա համբերության վերջին կաթիլն էր։

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը։ Այժմ նույնպես չեմ զղջում։

Հավաքականի ընտրության հարցը քննարկել եմ նաև Արսեն Զախարյանի հետ։ Յուրաքանչյուրս մեր ճանապարհն ունենք։ Ոչ ոք մեղադրելու իրավունք չունի, բայց սա իմ կյանքն է և այն ինձ դուր է գալիս, իսկ Արսենն իրեն լավ է զգում Ռուսաստանի հավաքականում»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։

Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. մարտի 31-ին, 32 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

18:30 13.02.2025

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […] ...

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

18:17 13.02.2025

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Մյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […] ...

Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը

18:12 13.02.2025

Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը: «Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»՝ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։ Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես […] ...

7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումները

18:07 13.02.2025

7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումները

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով,  1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 13.02.2025

SHANTNEWS

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

17:54 13.02.2025

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...

BACK_TO_TOP